Մամուլ 4 տարի առաջ - 08:12 01-09-2022

Ուշագրավ դրվագ՝ Արզումանյանի ու Փաշինյանի շփումներից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ ՔԿ-ի ներկայացրած բացատրությունը, թե ինչու են ձերբակալել Արցախում հայտնի Միշկոյին, մեկ բառով հետեւյալն էր՝ նրան մեղադրում են Շուշին հանձնելու մեջ։ Արզումանյանը, իրականում, կարող է տիրապետել արժեքավոր տեղեկատվության, թե ով է իրականում հանձնել Շուշին, կամ ում հրահանգով է հանձնվել։

Այս ձերբակալումից հետո մեզ ուշագրավ դրվագ պատմեցին պատերազմի վերջին օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի այդ օրերի շփումներից։ Պարզվում է՝ Փաշինյանը շատ հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճակատում, եւ ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»։ Արզումանյանը սկզբում զարմացել է այդ հարցից, ապա մի օր էլ զայրացել է, թե՝ «պետք է տա՞նք»։ Եվ երբ Հայաստանի վարչապետը չափից դուրս շատ է միջամտել ու անհանգստացրել իր «անիմաստ հարցերով», Միքայել Արզումանյանը կտրուկ ասել է․

«Սրանից հետո Ձեր հարցերն ուղղեք Օնիկ Վիկտորովիչին»․ խոսքը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դրանից հետո Արզումանյանի ու Փաշինյանի հարաբերությունները լարվել են։ Իսկ Շուշիի անկման նախօրեին թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Շուշիի մի այնպիսի դիրքի, որի տեղը, զինվորականների պնդմամբ, անհնար էր կռահել, եթե կոորդինատները հակառակորդը չունենար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ