Արտաքին 4 տարի առաջ - 18:19 18-11-2021

Մոսկվայի հանցավոր աշխարհը գլխավորել է ծագումով Ադրբեջանից Ռուֆո Գյանջինսկին. «Փրայմ Քրայմ»

Օրենքով գող Ուլֆաթ Թագիևը (Ռուֆո Գյանջինսկի), որը վերջերս է ազատ արձակվել գաղութից՝ 8 տարվա ազատազրկումից հետո, իսկ այնուհետև, անցնելով Վոլոգդայի՝ օտարերկրացիների պահման ժամանակավոր կենտրոնը, խուսափել է արտաքսումից, տեղափոխվել է Մոսկվա և գլխավորել մայրաքաղաքի հանցավոր աշխարհը, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը։ Հիմնականում Ռուֆոն վայելում է ադրբեջանական սփյուռքի աջակցությունն ու վստահությունը, սակայն նա ունի ազդեցիկ հակառակորդներ։

Ռուֆոն փոխարինել է այս տարի մահացած Ալբերտ Պիտերսկուն, որին գնդակահարել էին մարզասրահում։ Թագիևը, ինչպես և Ալբերտը, մտերիմ էր այժմ արդեն հանգուցյալ Ռովշան Լենքորանսկու հետ, որը կոնֆլիկտի մեջ էր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հետ։ 2013-ին հրաժարվել են Ռուֆոյին ճանաչել որպես գող «Մատրոսկայա տիշինա»-ում, ընդ որում՝ դրանից հետո Թագիևը իրեն ոչ մի կերպ չի դրսևորել որպես հեղինակություն։

Մոսկվա վերադառնալուց հետո Թագիևը վերականգնողական կուրս է անցել մասնավոր կլինիկաներից մեկում, իսկ հետո նրան նկատել են հինգ մեքենաներից բաղկացած ավտոշարասյան ուղեկցությամբ։ Որոշ ուժայիններ մտավախություն ունեն, որ Ռուֆոյի տեղափոխվելը մայրաքաղաք կհանգեցնի հանցավորության աճի, հատկապես սպանությունների, սակայն գտնվել են այնպիսիք, որոնց տեսակետն ավելի գերակշռում էր։

Այնուամենայնիվ, Ռուֆոյին դեմ են տրամադրված 2020 թվականին մահացած Գուլի Բակինսկու (Նադիր Նարիման օղլու Սալիֆով) կողմնակիցները. նրանք են՝ Նամիկը, Ռովշան Լենքորանսկու ավագ եղբայրը, ինչպես նաև նրա զարմիկը և աներորդի Զաուրը։

Նշվում է նաև, որ Ռուֆոն կարող է աջակցություն և «տանիք» ունենալ իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան