Արտաքին 5 տարի առաջ - 15:39 21-06-2021

Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ՆԳ նախկին նախարարը ծագումով հայ է եղել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պաշտոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել իր անուն-ազգանունը:

Նշվում է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել:

«Շատ լավ, կրոնափոխ լինելով կարող ես մուսուլման դառնալ, անուն-ազգանունդ էլ կարող ես փոխել, սակայն ազգը, որին դու պատկանում ես, չի փոխվում, ամաչելու ոչինչ չկա»,- գրել է Իշբաշարանը: Նաև նշել է, որ Թուրքիայում քրիստոնյա թուրքեր կան, բայց նրանք իրենց անունները չեն փոխել։

Դիմելով Ասիլթյուրքին՝ Իշբաշարանը հետևյալ հարցադրումն է արել. «Ասենք թե Դուրմուշ Դուրդույան անունդ փոխեցիր, ինչո՞ւ վերցրիր այնպիսի հավակնոտ անուն, ինչպիսին Օղուզհան Ասիլթյուրքն է: Գոնե վերցնեիր Ահմեդ Չելիքի, Հասան Յըլմազի կամ Մուսթաֆա Քեսերի նման անուններ»:

Իշբաշարանը հայտնում է, որ Ասիլթյուրքը Դուրմուշ Դուրդույան անվամբ հիմնական կրթությունը ստացել է Մալաթիայում, այնուհետև ավարտել Ստամբուլի համալսարանի շինարարության ֆակուլտետը: Նույն անվամբ աշխատել է որպես անկախ խորհրդատու/ինժեներ:

«Մի օր ծանոթանում ես (Նեջմեթթին) Էրբաքանի (Թուրքիայի նախկին վարչապետ) հետ ու հետո դառնում Օղուզհան Ասիլթյուրք, հետո պատգամավոր, հետո նախարար... »

Իշբաշարանը պնդել է, որ ընդհանրապես չի ցանկացել գրել այդ ամենի մասին, ուղղակի ցանկացել է պատմել «Թուրքիայի դառը ճշմարտությունը»:

«Իրականում Դուրմուշ Դուրդույանը Օզալի, Դեմիրելի, Էրբաքանի պես Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ է, սակայն որպես Թուրքիայի հայ քաղաքացի նրանց պես բախտավոր չի եղել և կառավարությունում լավ աշխատանքի չի կարողացել անցնել: Բայց հենց որ դառնում է Օղուզհան Ասիլթյուրք, դռները նրա առաջ բացվում են»,- հեգնել է Իշբաշարանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews