Ներքին 4 տարի առաջ - 14:42 11-11-2021

Ճամբարակի մանկապատանեկան թատերախումբը հաղթել է հանրապետական փառատոնում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի «ԱՐԵՎԱԿ» մանկապատանեկան թատերական խումբը մասնակցել է «Մինորա» մշակութային կազմակերպության կողմից իրականացված «ARMENIAN GLOBAL ART FEST» հանրապետական փառատոնին եւ արժանացել հատուկ մրցանակի։

Թատերախումբը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բեմադրության «Մի նոր Կիկոս» խորագիրը կրող ժամանակակից տարբերակով:

«Թատերախումբը հանդես է եկել լավագույն ձեւով ու երաժշտական հաջողված ներկայացման համար արժանացել հատուկ մրցանակի եւ ստացել դիպլոմ, գավաթ։ Դիպլոմներ են ստացել թատերախմբի բոլոր անդամները։ Թատերախումբն այս նոր հաջողությամբ համալրեց իր հաղթանակների շարքը։ Խմբի անդամները մեծ ոգեւորություն ապրեցին, քանի որ, բացի հատուկ մրցանակից ու դիպլոմներից, նաեւ արժանացան ժյուրիի գովեստի խոսքերին ու հանդիսատեսի ջերմ ծափողջույններին: Թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է երաժիշտ, երգահան, ՀՀ ժողովրդական վարպետ Արթուր Սարգսյանը, անդամներն են`
Ամելի Գաբրիելյանը, Կարինե Բորյանը, Կարեն Ոսկանյանը, Օֆելյա Երիցյանը, Միլենա Գրիգորյանը, Անգելինա Ղազարյանը, Կամո Ոսկանյանը։
Այս տարի թատերախումբը մասնակցել է նաեւ «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական հանրապետական փառատոնին»,- նշեց Գեղարքունիքի մարղպետարանի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից