Ներքին 4 տարի առաջ - 22:07 05-11-2021

Հոգիների փտախտ․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

«Հոգիների փտախտ։

Ուրիշ բառերով չի կարելի որակավորել այն մարդկանց, որոնք պատրաստ են մոռանալ ով են իրենք և ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ հայ ազգի սուրբ նահատակներին՝ «նվիրել» մեր Հայրենիքը թուրքին։

Ինչպես կարելի է բացատրել, որ կան իբր հայեր, որոնք պատրաստ են «մոռանալ»,որ Շուշին, Հադրութը, Վարանդան, Քարվաճառը, Արցախը, Սյունիքի և Գեղարքունիքի մասնիկները նույն պես մեր Հայաստանի անբաժանելի «կտորներն են»։

Ես չեմ վիրավորելու մարդկանց, չեմ մեղադրելու, ես պարզապես հարցնում եմ ինչպե՞ս կարելի է որակավորել այն իբր հայերին, որոնք հանուն իրենց ինչ-որ գաղափարների պատրաստ են «մոռանալ» և ուրանալ շուրջ ամեն ինչ։

Եթե իրենք կարծում են, որ թուրքը չի գա իրենց տուն և չի մորթի իրենց երեխաներին, ապա իրենք չարաչար սխալվում են։ Առաջինը հենց իրենց է թուրքը կոտորելու, քանի որ գիտի՝ եթե իրենք դավաճանել են իրենց Հայրենիքը, ուրեմն իրենց նույնպես կդավաճանեն։

Աստված լուսավորի բոլոր սուրբ նահատակների հոգիները։

Կներեք մեզ տղերք... եթե կարող եք»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը