Ներքին 4 տարի առաջ - 20:33 04-11-2021

Կարեն Անդրեասյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումների մասին փաստեր է ներկայացրել ԵԽԽՎ համազեկուցողներին

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին տեղեկացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, որոնք փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, մոնիտորինգի թիմին ներկայացվել են նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ:

Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ դատական համակարգի անկախության ամրապնդմանը, դատական իշխանության բարեվարքության ստուգմանը, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իշխանության երեք ճյուղերի միջև փոխզսպման ու հակակշռման մեխանիզմների կատարելագործմանը և այլն։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի