Ներքին 2 տարի առաջ - 18:07 08-11-2023

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեին և Բորիանա Աբերգին: Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

ՀՌՀ նախագահը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել Հանձնաժողովի ու ԵԽ համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Ներկայացրել է Հանձնաժողովի կազմը, ձևավարման կարգը, լիազորությունները:

Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ Կարգավորող պետական մարմնի կողմից որդեգրած բարեփոխումների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ատելության խոսքի, բռնության կոչերի դեմ պայքարը, համացանցային տիրույթի տեսալսողական բովանդակության կանոնակարգումը, որտեղ, եվրոպական գործընկերները, վստահաբար, կարող են իրենց կարևոր մասնակցությունն ունենալ: Հայկական կողմը պատասխանել է համազեկուցողների հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի