Երևան +15°
copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 13:43 04-11-2021

Վրաստանը հրապարակել է մեկ օրում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը

Վրաստանում ևս 53 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ COVID-19-ի զոհերի թիվը համավարակի ընթացքում հասել է 10238-ի։

Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5206 նոր դեպք։ Նախօրեին կատարվել է 48.615 թեստ՝ ՊՇՌ թեստ՝ 16.192, հակագենային արագ թեստ՝ 32.423։

Ապաքինվել է ևս 4648 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 738.171 է, ապաքինվել է 678.288 մարդ։

Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը մեկ օրում կազմել է 10.71%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.34%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 9.77%։

Մեկ օրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3469 մարդ, ընդհանուր առմամբ Վրաստանում կիրառվել է 1.990.501 դեղաչափ պատվաստանյութ։