Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:47 27-10-2021

Իսկապես ուժեղ փաթեթ ենք ներկայացրել ՄԱԿ-ում. Միրզոյանը` ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայցի մասին

ՀՀ–ն ներկայացնող թիմը մասնագիտական և բովանդակային առումով իսկապես ուժեղ փաստաթղթերի փաթեթ ու հայց է ներկայացրել ՄԱԿ-ում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն` անդրադառնալով ՄԱԿ–ի միջազգային դատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործին։

«Այս գործընթացն իսկապես կարևոր է, սակայն քանի որ խոսքը դատական գործընթացի մասին է, ուստի չէի շտապի մեկնաբանություններ անել։ Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք նոյեմբերին, այդ թվում` անհապաղ միջոցների կիրառման կամ չկիրառման վերաբերյալ»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ի վերջո հեռացրել է մանեկեններին և սաղավարտները տխրահռչակ ռազմավարի պուրակից։ Միրզոյանը շեշտեց` ակնհայտ էր, որ այդ պուրակը հայատյացության ամենացայտուն դրսևորումն էր։