Ներքին 3 տարի առաջ - 15:41 16-01-2023

Մեր անելիքները կհասկանանք, երբ հայցը ստանանք ամբողջությամբ․ Փայլակ Ֆահրադյանն իր դեմ ներկայացրած հայցի մասին

«Մեր անելիքները կհասկանանք, երբ հայցը ստանանք ամբողջությամբ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Irakanum.am լրատվական կայքի խմբագիր, լրագրող Փայլակ Ֆահրադյանն՝ անդրադառնալով Երևանի Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանի՝ իր դեմ ներկայացրած դատական հայցին։

Նշենք, որ օրեր առաջ Irakanum.am-ը հրապարակում էր արել, որտեղ գրված էր, որ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Հայկ Հովհաննիսյանը, ով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմն է և այդ պաշտոնն է զբաղեցրել Սարգսյանի թեթև ձեռքով։

Մեզ հետ զրույցում լրագրողը նշեց, որ չի մտահոգվում և, անհրաժեշտության դեպքում, այդ և այլ փաստեր կներկայացնի դատարան․ «Իմ ներկայացուցիչը պատրաստվում է հայցը վերցնել դատարանից, ինչը հայցվոր կողմը ի սկզբանե պարտավոր էր մեզ տրամադրել, որպեսզի հասկանանք հոդվածի հատկապես ո՞ր հատվածն է, պաշտոնյան այն ամբողջությա՞մբ, թե՞ մասնակի է համարել զրպարտություն և իր բարի համբավի արատավորում։

Հայցը վերցնելուց հետո կհասկանանք նաև, թե որքան գումար է պահանջում նա ինձանից, քանի որ դատական հայցը ներկայացրել է անձամբ իմ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցի»,- ասաց նա։

Ֆահրադյանը տեղեկացրեց, որ երեկ ռեպորտաժ է հրապարակել, որտեղ այդ հոդվածի վերաբերյալ ներկայացրել է փաստեր, որոնք ձեռք է բերել բաց աղբյուրներից։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները դատարանում, Ֆահրադյանն ասաց, որ չի վստահում ներկա դատական համակարգին, հետևաբար չի կարող կանխատեսել դատական նիստի ելքը։

Հիշեցնենք, որ հոդվածում մանրամասներ էին ներկայացված Հայկ Հովհաննիսյանի նախկին պաշտոնի վերաբերյալ, և ներկայումս Մետրոպոլիտենում իր առանձնասենյակի, ծառայողական մեքենայի՝ ինչը, ըստ կայքի, ծառայում է Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին՝ ծախսելով 300-500 լիտր բենզին ամսական, իսկ Հայկ Հովհաննիսյանն իր օրվա մեծ մասն անց է կացնում Մետրոպոլիտենի վարչական շենքի 8-րդ հարկում գտնվող Մետրոպոլիտենի գնումների համակարգն աութսորս անող կազմակերպության՝ «Փրոմոուշն» ՍՊԸ-ում, որտեղ նա սույն պաշտոնին անցնելուց առաջ զբաղեցրել է ղեկավարի պաշտոնը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան