Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:38 26-10-2021

11 %-ը բավականին ցածր տեմպ է. Աբրահամյանը` ռազմական բյուջեի ավելացման և գնաճի մասին

Հետպատերազմական ժամանակահատվածում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022-ի բյուջեն, հայտնել էր, որ 2021-ի համեմատ ռազմական բյուջեն 11 տոկոսով կաճի ` կազմելով 345 մլրդ դրամ։

«11 տոկոսը բավականին ցածր տեմպ է` անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար։ Անհասկանալի է նաև ԶՈւ բարեփոխումների հարցով կառավարության դանդաղկոտությունը»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` պետք է հաշվի առնել, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված գնում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ծառայությունների և ապրանքների գներն անկանխատեսելի տեմպերով աճում են։ Աբրահամյանը նշեց` ըստ էության` ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական փոփոխությանը։

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ հայտնել էր` երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։ Նրա խոսքով` խնդիր է դրվել այդ գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով ՀՀ սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը