Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:08 26-10-2021

Փաստաբանը նշել է Մարադոնայի մահվան հնարավոր պատճառը

1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան ասել է, որ ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել վատ բժշկական օգնությունը։ Արգենտինացու ներկայացուցչի հետաքննության ժամանակ տրված ցուցմունքը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Շատ սխալներ են թույլ տրվել, քանի որ Դիեգոն մահացել է, բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան այնքան ժամանակ, մինչև նրա սիրտը պայթել է»,- ասել է Մորլան:

Փաստաբանը նշել է, որ Մարադոնային, նրա մահվանից երեք շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո, բժիշկները խորհուրդ չեն տվել խնամել տանը, սակայն նախկին ֆուտբոլիստի հարազատները նրան տեղափոխել են Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում վարձակալած առանձնատուն։

«Խենթություն էր: Բժիշկներն ասում էին, որ նա պետք է հիվանդանոցում մնա»,- ասել է փաստաբանը։

Բժշկական փորձագիտական ​​հանձնաժողովը, որը ստեղծվել էր Մարադոնայի մահը հետաքննելու համար, եզրակացրել է, որ բժշկական խմբի գործողությունները եղել են ոչ համարժեք, անբավարար և անզգույշ։ Զեկույցում նշվում է, որ նախկին ֆուտբոլիստին չի ցուցաբերվել անհրաժեշտ խնամք և բուժում, ինչը կարող էր հանգեցնել մահվան։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան