«Իսլամական պետության» զինյալները սկսել են գրավել Աֆղանստանի կենտրոնական հատվածի բնակավայրերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական պարբերականներին:
«ԴԱԻՇ-ի սև դրոշները սկսել են ավելի հաճախ հայտնվել Դեհ Ռահվուդ շրջանի տարբեր բնակավայրերում։ Թաղամասում խմբավորման կենտրոնն է դարձել Դեհզանգ բնակավայրը, որտեղից կազմակերպիչները իրենց միանալու կոչով հաղորդագրություններ են տարածում։ ԴԱԻՇ-ի յուրաքանչյուր նոր անդամի 30 հազար աֆղան միանվագ նպաստ է տրվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Թալիբանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդին Ֆիթրաթ Բադախշանին հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին, Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզջան նահանգում մի քանի մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են «ԻՊ»-ի օգտին լրտեսության մեջ։