Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:01 24-10-2021

Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը 60 մլն դոլարի դիմաց

Հոկտեմբերին Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 60 մլն դոլարի ռազմական օգնություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Այս շաբաթվա ընթացքում մեր երկիրը Միացյալ Նահանգների կառավարությունից լրացուցիչ երկու միջազգային օգնություն է ստացել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար: Մասնավորապես, ստացել են հակատանկային և ճշգրիտ զենքեր, բժշկական սարքավորումներ և այլն»,- հայտարարել է Շմիգալը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ երախտապարտ է ամերիկացի գործընկերներին:

«Սա Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի Ուկրաինա կատարած այցի հետ միասին վկայում է Ռուսաստանի ագրեսիային հակազդելու ԱՄՆ-ի ուժեղ և հետևողական աջակցության մասին»,- ընդգծել է վարչապետը։

Հիշեցնենք, որ նախարարների մակարդակով Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Ուկրաինայի պաշտպանությունն ապահովող համաձայնությունների, ինչպես նաև կիբերտարածքում առկա և հավանական սպառնալիքներից համաձայնագրերի գործնական իրականացման քայլերը:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան