ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատասխանել է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անեգրետ Քրամփ-Քարենբաուերին, որը խոսել է միջուկային զենքի կիրառմամբ ՌԴ-ին զսպելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանին զենքի միջոցով զսպելու կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է կուտակում ՌԴ սահմաններին։
«Ինչպես է դա արդեն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է լավ իմանա»,- ընդգծել է Շոյգուն։
Նրա խոսքով, Եվրոպայում անվտանգությունը կարող է լինել միայն համընդհանուր և առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման։ Ընդ որում, ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ իրավահավասար երկխոսության, ասել է նա: Շոյգուն նաև հիշեցրել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «զսպման» ծրագրի իրականացումն ավարտվել է աղետով։ Ամբողջ աշխարհն այժմ զբաղված է դրանով։