Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում պատասխանել Սիրիայում Դամասկոսի գործողություններին
copy image url

Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում պատասխանել Սիրիայում Դամասկոսի գործողություններին

Արտաքին 3 տարի առաջ - 18:32 21-10-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ուժերը, անհրաժեշտության դեպքում, կշարունակեն պատասխանել Սիրիայում Դամասկոսի գործողություններին, այդ թվում՝ ծանր սպառազինության օգնությամբ։ Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում՝ Աֆրիկյան շրջագայությունից Անկարա վերադառնալիս, նրա խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը:

Նրա խոսքով, ներկայումս Թուրքիայի ռազմական գործողությունները շարունակվում են Մերձավոր Արևելքի կարևոր կրիտիկական շրջաններում, «բացարձակապես փոխզիջումներ չկան»:

«Մենք շարունակում ենք այս գործընթացը Սիրիայում։ Այս պահին ես չգիտեմ, թե ռեժիմը ինչ դիրք կզբաղեցնի (Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը), բայց մենք շարունակում ենք անել անհրաժեշտ ամեն բան, և հատկապես նման մոտեցման դեմ Իդլիբում։ Եվ մենք կշարունակենք պատասխանել մեր բոլոր ծանր զինատեսակներով»,- ընդգծել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի