Ներքին
Խոսք
Տեսանյութ
18 րոպե առաջ
Ն.Ֆ. Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանում բազմաբաղադրիչ դեղամիջոցի մշակման աշխատանքներ են տարվում, որը հնարավորություն կտա քաղաքացիներին պատվաստել միանգամից գրիպի և նոր տեսակի կորոնավիրուսի դեմ:
Նրա խոսքով, նման պատվաստանյութ մշակելու համար տեխնոլոգիական հարթակ արդեն ստեղծվել է, իսկ նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումների մեկնարկը նախատեսված է 2022թ.-ի վերջին:
«Եթե այս տեխնոլոգիան աշխատի, ապա կանցնենք ավելի բարդ տարբերակի՝ մեկ պատվաստանյութում միաժամանակ համատեղելով գրիպի հեմագլուտինինային հակագեները և, համապատասխանաբար, կորոնավիրուսի S-սպիտակուցները»,- ասել է Գունցբուրգը: