Արտաքին 4 տարի առաջ - 15:14 06-10-2021

Էրդողանը հիվանդ է. հնարավոր է, որ նա այլևս չկարողանա շարունակել երկրի կառավարումը. Foreign Policy

Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։

«Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել այն աստիճան, որ այլևս չկարողանա թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»,- նշել են հոդվածի հեղինակներ Սթիվեն Քուքը և Էնրիկո Մատեն։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածում նրանք վերլուծել են վերջին ամիսներին համացանցում հրապարակված տեսանյութերը, որոնցում Էրդողանն աստիճանները բարձրանալիս դիմում է կնոջ օգնությանը, դժվարությամբ է քայլում կամ խոսում։

«Տեսնայութերը միասին քննելիս Էրդողանի առողջական վիճակի հետ կապված որոշ պարզ հարցեր են առաջանում»,- նշված է հոդվածում։ Բացի դրանից, կանխատեսումներ են արվել նաև «հետէրդողանական» Թուրքիայի վերաբերյալ։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, ինչպես նաև «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները դիտարկվել են որպես Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հաջորդ նախագահի թեկնածուի գլխավոր մրցակիցներ։ Իսկ որպես ԱԶԿ-ի հավանական թեկնածուներ՝ նշվել են Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի անունները։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները