Հայտնի է՝ Իջեւանում, Ստեփանավանում եւ Կապանում ՔՊ-ից ովքեր կգլխավորեն համամասնական ցուցակները
copy image url

Հայտնի է՝ Իջեւանում, Ստեփանավանում եւ Կապանում ՔՊ-ից ովքեր կգլխավորեն համամասնական ցուցակները

Ներքին 3 տարի առաջ - 10:13 06-10-2021

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, կուսակցության վարչության անդամ Արփի Դավոյանը հայտնել է, թե ովքեր են նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակները:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորեն.

Իջևանում՝ Արթուր Ճաղարյանը,

Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանը,

Կապանում՝ Դավիթ Դանիելյանը»,- հայտնել է պատգամավորը։