Արտաքին 4 տարի առաջ - 08:28 06-10-2021

Ակնկալում ենք, որ ՌԴ-ն կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ. Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը Մոսկվայում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նպատակով Մոսկվա ժամանելուց հետո, ասել է, որ կողմերը համակարգելու են իրենց դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», - լրագրողներին ասել է Աբդուլլահիանը Մոսկվա ժամանելուն պես:

Բացի այդ, նա հավելել է.«Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»:

Աբդոլլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի միմյանց հասցեին հնչող մի շարք քննադատական հայտարարությունների և Ադրբեջանի սահմանի մոտ Իրանի զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին:

Թեհրանը զորավարժությունները պատճառաբանում է Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությամբ: Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարում է Արցախ իրանական բեռնատարների «անօրինական» մուտքի մասին:

Լավրովի հետ Աբդոլլահիանի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել