Արտաքին 4 տարի առաջ - 23:02 05-10-2021

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանում փակվել է Հուսեյնիե մզկիթը

Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էսխան Զախիդովը հայտնել է, որ Ադրբեջանում փակվել է Հուսեյնիե մզկիթը։ Ըստ նրա՝ պատճառը կորոնավիրուսային համավարակն է։ Բանն այն է, որ վերջին մի քանի օրերին Բաքվի որոշ շրջաններում նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի նկատելի աճ։ Նշենք, որ Հուսեյնիե մզկիթում է գտնվում նաեւ Ադրբեջանում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակը։ Ուշագրավ է այն, որ այդ համաճարակային ստուգումն ու մզկիթի, ինչպես նաեւ Իրանի գերագույն կրոնապետ Սեյեդ Ալի Խամենեիի ադրբեջանական ներկայացուցչության՝ Օջագա Նեջաթայի գրասենյակի փակումը տեղի է ունեցել հենց այսօր, երբ հայտնի դարձավ, որ Իրանն արգելել է Ադրբեջանին օգտագործել իր օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ռազմական նշանակության բեռներ փոխադրելու եւ ռազմական ինքնաթիռների թռիչքների համար։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել