Արտաքին 4 տարի առաջ - 17:34 05-10-2021

Կորոնավիրուսը Ուհանում կարող էր տարածված լինել 2019-ի ամռանը. The Telegraph

Չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսային վարակի տարածումը կարող է սկսված լինել 2019 թվականի ամռանը: Այս մասին հայտնում է The Telegraph թերթը՝ հղում անելով կիբերանվտանգության ոլորտում խորհրդատվություն տրամադրող Internet 2.0 ընկերության հետազոտությանը:

Internet 2.0-ի հետազոտությունը հիմնված էր Հուբեյի նահանգի, որի մայրաքաղաքը Ուհանն է, ՊՇՌ լաբորատորիաների համար սարքավորումների գնման պայմանագրերի վերլուծության վրա: Ստացված տվյալների համաձայն՝ 2019-ին սարքավորումների գնման արժեքը գրեթե երկու անգամ ավելի էր, քան 2018-ին: Ընդ որում, առավել նկատելի աճ գրանցվել է 2019 թվականի ամռանը:

Զեկույցում նշվում է, որ ծախսերի ավելացումը պայմանավորված է եղել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հետ կապված մարմինների կողմից կատարված գնումներով: Մասնավորապես, խոսքը Հուբեյի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի, Ուհանի ռազմական հոսպիտալի, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի և Ուհանի գիտատեխնիկական համալսարանի մասին է:

«Մենք վերլուծած տվյալների հիման վրա հանգել ենք այն եզրակացության <...>, որ ամենայն հավանականությամբ վիրուսն արդեն ակտիվորեն տարածվում էր Ուհան քաղաքում 2019 թվականի ամռանը <...> Մենք կարծում ենք, որ մայիսին ծախսերի ավելացումը ցույց է տալիս, որ սա ամենավաղ ամսաթիվն է հնարավոր վարակի սկզբի համար»,- ասվում է հետազոտության մեջ:

Ինչպես նշում է The Telegraph-ը, համապատասխան տվյալները արդեն փոխանցել են ԱՄՆ կառավարությանը վերլուծության համար:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները