Արտաքին 4 տարի առաջ - 12:52 05-10-2021

Էրդողանը փորձել է «կաշառել» Պուտինին. Cumhuriyet

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ նախագահին է առաջարկել երկրում երկրորդ և երրորդ ատոմակայանների կառուցումը, դիտվել է որպես «քաղաքական կաշառք», հաղորդում է Cumhuriyet-ը: Էրդողանը փորձել է դա որպես «հաղթաթուղթ» ներկայացնել, բայց փաստացի դա «քաղաքական կաշառք» է նշանակում:

«Նման «առանց սակարկությունների» քայլն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերը այն խաղացողների նկատմամբ, որոնք կարող էին ատոմակայաններ կառուցել, և առաջին հերթին՝ Չինաստանի»,- պնդում է պարբերականը:

Պուտինին հաջողվել է նաև կարևոր հաղթանակի հասնել. նա ստիպել է Էրդողանին Սոչիի գագաթնաժողովից առաջ խոստովանել, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա Սիրիայից: Սա նշանակում է փնտրել և երկու երկրների դիրքերում շփման որոշ ընդհանուր կետեր գտնել: Թուրքիայում, սակայն, կարծում են, որ դրանով Էրդողանը փորձել է պաշտպանել թուրքական զորքերի ներկայությունը Սիրիայում:

Էրդողանը պատրաստ է զիջումների, թեև այդքան էլ չի ձգտում դրան, պնդում է պարբերականը: Դրա մասին են վկայում նրա «սիրիական խնդրի կայուն և արդար լուծում» փնտրելու մասին խոսքերը: Չի բացառվում նաև, որ թուրքական բանակը M-4 մայրուղու վերահսկողությունը փոխանցի Բաշար Ասադին, կարծում է հեղինակը:

Այս ամենից ելնելով, քաղաքագետները միակարծիք են, որ Պուտինն ու Ռուսաստանը Սոչիում կայացած հանդիպման հիմնական շահառուներն էին, ասվում է հոդվածում:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել