Ինչ է պատմել աշխարհահռչակ Փոլ Շրեդերը Երևանում
copy image url

Ինչ է պատմել աշխարհահռչակ Փոլ Շրեդերը Երևանում

Ներքին 3 տարի առաջ - 21:19 04-10-2021

Աշխարհահռչակ կինոսցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերի թվում է: Նա սիրում է տարբեր լսարանների հետ աշխատել, հոկտեմբերի 4-ին էլ հյուրընկալվել էր ՀԲԸՄ գրասենյակում ու պատասխանել հարցերի: Ի թիվս այլնի, նա խոսել է իր և մեկ այլ աշխարհահռչակ կինոգործչի` Մարտին Սկորսեզեի համատեղ անցած ճանապարհի, նրա ֆիլմերի համար գրած իր 4 սցենարի մասին:

Շրեդերի խոսքով, եկել է մի պահ, երբ ստիպված է եղել Սկորսեզեի հետ խզել համագործակցությունը, քանի որ «երկու ռեժիսոր չէին կարող լինել նույն սենյակում»: Սցենարիստը, որը նաև 2 տասնյակից ավելի ֆիլմեր ունի, նշում է, որ իրեն կարող է թույլ տալ ցանկացած դերասանի հրավիրել նկարահանվել իր ֆիլմում կամ մերժել առաջարկները, եթե դրանք իր ստրով չեն:

Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ կինոարտադրության մեջ գնում ես թոշակի, երբ դադարում է զնգալ հեռախոսդ, իսկ ինքն ամեն ինչ անում է, որ հեռախոսը միշտ զնգա: Նա նաև անչափ ակտիվ է Ֆեյսբուքում, որտեղ երբեմն գրում է կինոյի մասին:

Երևանյան հանդիպման ժամանակ Շրեդերը նշեց, որ լավ սցենար գրելը ցանկացած պատմություն լավ պատմելն է. «Եթե պատմություն պատմելիս կարողանում ես գոնե 40 րոպե հետաքրքրված պահել մարդկանց, ուրեմն ֆիլմը ստացվելու է»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ