Արտաքին 4 տարի առաջ - 10:17 04-10-2021

Ճապոնիան նոր վարչապետ ունի

Ճապոնիայի նոր վարչապետ է դարձել երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Ֆումիո Քիշիդան, որը նախկինում զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քիշիդայի օգտին է քվեարկել խորհրդարանի ստորին պալատի 458 պատգամավորներից 311-ը: Նրա մրցակիցը՝ Սահմանադրա-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն, ստացել է 124 ձայն: Ճապոնիայի բարեփոխումների կուսակցության առաջնորդ Տորանոսուկե Կատայաման և Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Յուտիրո Տամակին ստացել են 11-ական ձայն: Եվս մեկ ձայն տրվել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի ընտրություններում Քիշիդայի մրցակից Սանաե Տակաիտիին:

Նախարարների կաբինետի կազմն այսօր կթարմացվի: Քիշիդան արդեն ներկայացրել է նախարարների բոլոր թեկնածուներին:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան