Արտաքին 4 տարի առաջ - 20:43 03-10-2021

Սաhակաշվիլիին գաղտնի Վրաստան է տեղափոխել թրեյլերի վարորդը. CNews

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին գաղտնի երկիր է տեղափոխել թրեյլերի վարորդը, հաղորդում է CNews կայքը՝ աղբյուրին հղումով:

«Սահակաշվիլիին Վրաստան է տեղափոխել Էլգուջա Ցոմայան՝ թրեյլերի վարորդը: Էլգուջան ծնունդով Աբաշից է»,- վարորդի ազգականի խոսքը մեջբերում է կայքը:

Նրա խոսքով, Էլգուջան Վրաստանից Ուկրաինա կանաչեղեն է տեղափոխում: Նա հավելել է, որ Սահակաշվիլին ամբողջ ճանապարհին նստել է մեքենայի օդափոխման խցիկում:

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սահակաշվիլին հայտարարեց Վրաստան վերադառնալու մասին, նույն օրը նրան ձերբակալեցին: Հաղորդվում էր, որ վրացական իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ են ունեցել Ուկրաինայից Վրաստան նրա տեղաշարժի մասին:

Վրաստանում նախկին նախագահը հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով: Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ եթե Սահակաշվիլիին վերադառնա Վրաստան՝ կհայտնվի բանտում: Մասնավորապես, քաղաքական գործիչը մեղադրվում է պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունները չարաշահելու մեջ:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան