Ներքին 4 տարի առաջ - 15:39 27-09-2021

Քանի՞ մարդ է մասնակցել«Հայաստան» դաշինքի երթին

Երեկ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «ներքին կարգով» իրավապահ համակարգում շրջանառվում է տարբեր թվեր երթի մասնակիցների հետ կապված: Մենք տեղեկացանք, որ երթի ավարտից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երթի մասնակցի 12 հազար թիվ է նշել, իսկ ՀՀ ոստիկանությունն էլ 9000 անձ է հաշվել, որոնք մասնակցել են երթին:

Ընդհանուր առմամբ նշվել է, որ մոտ 10 հազար անձ է մասնակցել երթին, որը նշանակում է, թե այդքան մարդ չի հանդուրժում այն թեզը, որ հաղթել ենք 44-օրյա պատերազմում, իսկ իրականում պարտվել ենք:

Նշենք, որ երեկ ուղերձով դիմել էր նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում