Ուռուցքաբանները շագանակագեղձի քաղցկեղի նոր տեսակ են հայտնաբերել
copy image url

Ուռուցքաբանները շագանակագեղձի քաղցկեղի նոր տեսակ են հայտնաբերել

Արտաքին 3 տարի առաջ - 11:27 24-09-2021

Վիսկոնսինի համալսարանի բժշկական և հանրային առողջության դպրոցի ուռուցքաբանները հայտնաբերել են շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղի երկու ենթատեսակ, որոնք բուժմանը տարբեր կերպ են արձագանքում: Նրանք նկարագրել են դրանք JAMA Oncology ամսագրի հոդվածում:

Գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի 634 մետաստատիկ նմուշ են հավաքել: Ուսումնասիրելով նմուշներում գեների արտահայտվածությունը՝ գիտնականներին հաջողվել է շագանակագեղձի քաղցկեղը դասակարգել երկու ենթատեսակների՝ լյումինալ և բազալ:

Լյումինալ ուռուցքներն ավելի լավ են արձագանքել հորմոնալ թերապիային, մինչդեռ բազալ ուռուցքների դեպքում այն առանձնապես ազդեցություն չի թողել և այլ միջոցներ են պահանջվել: Հետազոտողները բազալ ուռուցքներին են դասում նաև շագանակագեղձի քաղցկեղի հատկապես ագրեսիվ ձևը՝ փոքր բջջային նեյրոէնդոկրին քաղցկեղը:

Աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ իրենց կհաջողվի արյան անալիզի միջոցով պարզել հիվանդի մոտ ախտորոշված քաղցկեղի ենթատեսակը: Սա թույլ կտա արագ և արդյունավետ ընտրել համապատասխան բուժումը: