Արտաքին 1 տարի առաջ - 10:00 19-05-2025

Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի չարորակ քաղցկեղ

Կիրակի օրը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի անձնական գրասենյակը հայտարարել է, որ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի չարորակ ձև, որը տարածվել է նաև ոսկորների վրա։

«Անցած շաբաթ նախագահ Ջո Բայդենը ենթարկվել է զննման՝ միզուղիների հետ կապված ախտանիշների աճի պատճառով։ Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ Գլիսոնի 9 միավորով (5-րդ աստիճանի խումբ), որի մետաստազները հայտնաբերվել են նաև ոսկորներում»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նաև նշվում է. «Չնայած քաղցկեղը չարորակ բնույթ ունի, այն զգայուն է հորմոնային թերապիայի նկատմամբ, ինչը արդյունավետ բուժման հնարավորություն է տալիս»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից