Ներքին 5 տարի առաջ - 16:11 20-09-2021

Սեպտեմբերի 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու

Կառավարությունից հայտնում են, որ Անկախության 30-ամյակի շրջանակում, ի թիվս արդեն հայտարարված միջոցառումների, սեպտեմբերի 21-ին Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր կանցկացվեն։ «Ժամը 12։00-ից քայլերթ կանցկացվի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ժամը 14։00-ին` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում, 14։ 30ին Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում»,– նշված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, որ 09։00-ին բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։ Իսկ Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00 –ին։ Կառավարությունն ընդգծում է, որ հրապարակի մուտքը ազատ է լինելու։

Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու։

Ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։ Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը