copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:27 17-09-2021

Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ երկրների ուժային կառույցների առավել սերտ համագործակցությունը

Պաշտոնական Երևանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Դուշանբեում ՀԱՊԿ և ՇՀԿ պետությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում Փաշինյանը կոչ է արել առավել սերտ երկխոսություն և փոխգործակցություն սկսել առաջին հերթին իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով: Նա նշել է նաև ահաբեկչական սպառնալիքի չեզոքացմանն ուղղված համատեղ գործողությունների արդյունավետ անցկացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Փաշինյանն ասել է, որ իրավիճակի երկարաժամկետ կարգավորման գրավականը քաղաքական արդարացի գործընթացն է՝ բոլոր էթնիկ ու կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի