Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:12 08-06-2026

Հայ ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների հետ առավել սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի․ Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Անտոնիու Կոշտան գրել է.

«Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների հետ առավել սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում ունեցած ձեր դերով։

Հայաստանն ու Եվրոպական միությունը միասին ավելի ամուր կապեր են կառուցում ժողովուրդների միջև և նոր հնարավորություններ բացում՝ էներգետիկայի, առևտրի ու թվայնացման ոլորտներում։ Մեր սերտ համագործակցությունը ներդրում է ողջ տարածաշրջանի առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար»։

Ձեզ գուցե հետաքրքրի