Արտաքին 5 տարի առաջ - 11:30 14-09-2021

Թալիբներին մնացած ամերիկյան զենքը չի սպառնում Աֆղանստանի հարևաններին. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վստահեցնում է, որ «Թալիբանի» ձեռքն անցած ամերիկյան զենքն ու ռազմական տեխնիկան սպառնալիք չեն ներկայացնում Աֆղանստանի հարևան երկրների համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բլինկենը վստահեցնում է, որ թալիբների ձեռքն ընկած՝ ամերիկացիների, ինչպես նաև աֆղանական ուժերի թողած զենքը չի կարող գործել կամ շուտով կդադարի գործելուց, քանի որ այն պետք է սպասարկել:

Ըստ պետքարտուղարի՝ տեխնիկան և զենքը ռազմավարական արժեք չեն ներկայացնում: Դրանք սպառնալիք չեն ստեղծի ԱՄՆ-ի կամ Աֆղանստանի հարևան երկրների համար:

Բլինկենը խոստովանել է, որ ըստ լուսանկարների, որտեղ երևում են տեխնիկան և ռազմական հանդերձանքով խմբավորման գրոհայինները, ամերիկացիների թողած զենքը «նրանց ձեռքերում է»:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը