Վրաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացել է 286 մլն դոլար: Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային բանկը:
Ֆինանսական օգնությունն արդեն արտացոլվել է Վրաստանի պաշտոնական միջազգային պահուստների վիճակագրության մեջ, որոնց ծավալը կրկին գերազանցել է 4 մլրդ դոլարը: