Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:01 02-09-2021

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի ամենամյա պատարագ

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ, փոխանցում է ermenihaber-ը:

Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն սահմանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ը, այն փակ է լինելու այցելուների համար: