Ներքին 2 ժամ առաջ - 21:09 21-09-2026

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ

Վաղը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Փեփրոնե, Սուրբ Մարիանե և Սուրբ Շուշանիկ կույսերի հիշատակության տոնը։ Այդ օրը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Պատարագ, հայտնում են Արագածոտնի թեմից․

«Սիրելի՛ հավատացյալներ, սեպտեմբերի 22-ին Սուրբ Փեփրոնե, Սուրբ Մարիանե և Սուրբ Շուշանիկ կույսերի հիշատակության տոնի առիթով, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30:

Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու»։