Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 21:12 22-08-2021

«Եդինայա Ռոսիա»-ի հնգյակում ներառվել են նրանք, ում քաղաքացիների մեծամասնությունը չի կասկածում. Պուտին

Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուների ցուցակի հինգ առաջատարները կազմվել են երկրի բոլոր քաղաքացիներին հայտնի անձանցից, որոնց արդյունավետությանը քաղաքացիների մեծամասնությունը չի կասկածում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ թեկնածուներին առաջարկելիս կարևորել է այնպիսի մարդանց ընտրությունը, որոնք հայտնի են և իրենց լավագույնս են դրսևորել և՛ հասարակական կյանքում, և՛ մասնագիտական ​​կյանքում:

Միաժամանակ պետության ղեկավարը հավելել է, որ քաղաքականության մեջ պետք է հայտնվեն նոր մարդիկ, որոնք գիտեն արդյունավետ աշխատել:

Հիշեցնենք, որ կիրակի՝ օգոստոսի 22-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների հետ, որտեղ նախատեսվում է քննարկել կուսակցության նախընտրական ծրագրի նախաձեռնությունները և առաջարկությունները, որոնք ստացվել են քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների ընթացքում:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ