Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիա»-ի հնգյակը Պետդումայի ընտրություններում։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Կիրակի Մոսկվայում անցկացվող համագումարի մասնակիցները հաստատել են կուսակցության ցուցակը։
Դաշնային օրենքի համաձայն, կուսակցությունը կարող է ցուցակի համադաշնային մասում ներառել մինչև 15 մարդու։ Սակայն ընտրական քվեաթերթիկում տպագրվում են միայն առաջին հինգի ազգանունները։