Ներքին 5 տարի առաջ - 23:25 17-08-2021

Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել․ Էդիկ Բաղդասարյան

«Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետև տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում:

Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում:

Ալիևը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիևը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու:

Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին:

Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ:

Որևէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում:

Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որևէ բան չի որոշում այլևս, որ Հայաստանն այլևս որևէ լծակ չունի որևէ մեկին որևէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպությունների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել:


Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան