Արտաքին 5 տարի առաջ - 21:17 10-08-2021

Իրանում հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանի օդուժը լիովին պատրաստ է իսլամական հանրապետության սահմանների համալիր պաշտպանությանը: Ըստ նրա՝ Իրանի օդային տարածքը մշտական հսկողության և դիտարկման տակ է:

«Օդաչուները, սպաները և բոլոր մասնագետները, ունենալով փայլուն գիտելիքներ և թռիչքային փորձ, պատրաստ են կատարելու հրամանները ցանկացած պահի», - հայտարարել է Ազիզ Նասիրզադեն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ իրանցի գեներալի հայտարարությունը հնչեցվում է վերջին իրադարձությունների ֆոնին, երբ հարձակումներ եղան Mercer Street լցանավի վրա Արաբական ծովում և առևտրային նավի վրա՝ Օմանի ծոցում, իսկ արևմտյան երկրներից շատերը, ինչպես նաև Իսրայելը Թեհրանին մեղադրեցին այդ հարձակումների հետ կապ ունենալու մեջ:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»