Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:30 31-08-2023

ՌԴ-ում նախատեսում են փակել երկրի սահմանները

Oragir.News-ի տեղեկություններով առաջիկայում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները մտադիր են փակել երկրի սահմանները՝ մինչև Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ավարտը։

Մասնավորապես Ռուսաստանում նախատեսում են առաջիկայում զորահավաք հայտարարել, և սահմանները փակելու հնարավոր որոշումը միտված է լինելու է լինելու զորակոչի ենթակա քաղաքացիների զանգվածային արտագաղթը կանխելուն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Ռուսաստանում մասնակի զորահավաք էր հայտարարվել, ինչից հետո զորակոչի ենթակա քաղաքացիները բոլոր հնարավոր ուղիներով փորձում էին լքել երկիրը։ Այդ ժամանակ մեծ հերթեր էին առաջացել ՌԴ սահմանային անցակետերում, իսկ դեպի Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան և այլ՝ մոտակա ուղղություններով ավիատոմսերի արժեքները մի քանի անգամ թանկացել էին՝ հասնելով աստղաբաշխական գների։