Արտաքին 5 տարի առաջ - 17:55 10-08-2021

Իրանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրաք

Իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրաք՝ դրա դեֆիցիտի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի էներգաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը:

«Մեր երկրի կարիքներն են պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումը Իրաք»,- ասել է նա: Ռաջաբի Մաշհադին տեղեկացրել է նաև Աֆղանստան արտահանման կրճատման մասին: «Այսօր, համաձայն գործող պայմանագրի, մենք 13 մեգավատտ էլեկտրաէներգիա ենք մատակարարել Աֆղանստանին, մինչդեռ անցած շաբաթ այս ցուցանիշը 100 մեգավատտ էր»,- հավելել է նա:

Իրանական ընկերության գործադիր տնօրենի խոսքով, «անցյալ տարի երկիրն արտահանել է մոտ 2 հազար մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի, ներքին կարիքներից ելնելով, արտահանումը կրճատվել է մինչև 150 մեգավատտ»:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»