42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 5 տարի առաջ - 15:32 09-08-2021

Հնդկաստանում ընտանիքը ողջ-ողջ թաղել է նորածնին

Հնդկաստանից ընտանիքը ենթադրաբար ողջ-ողջ ​​թաղել է նորածին աղջկան, հայտնում է Times of India-ն:

Պարզաբանվել է, որ երեխան ծնվել է Հնդկաստանի հարավարևելյան ափին գտնվող Վիշակխապատնամ քաղաքում: Պարբերականի տվյալներով, երեխան ծնվել է շատ վաղաժամ, իսկ նրա մորը մինչ երեխայի ծնվելը հաղորդել են, որ աղջիկը կծնվի Դաունի համախտանիշով:

Վաղաժամ ծննդից անմիջապես հետո երեխան դադարել է կյանքի նշաններ ցույց տալ: Աղջկա ընտանիքը նախ գնացել է դիակիզարան, որտեղ ծիսական արարողության աշխատակիցները հրաժարվել են հուղարկավորության արարողությունից: Նրանց խոսքով, չորս մարդ մեքենայով մոտեցել են դիակիզարան և երեխայի մարմնով պայուսակ հանել: Երբ աշխատակիցները բացել են պայուսակը, նրանք տեսել են, որ երեխան ողջ է:

Այն բանից հետո, երբ դիակիզարանը հրաժարվել է կատարել ընտանիքի խնդրանքը, երեխային տարել և թաղել են գերեզմանատանը, գրում է պարբերականը:

Ամենից շատ դիտված