Ավելին 4 տարի առաջ - 15:07 27-06-2022

Անիծյալ է այդ մարդասպանի գերդաստանը իր սերունդներով․ ինչ են գրում օգտատերերը Սիրուշույի նորածնին

Երեկ լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը։ Նրանք այս պահին ԱՄՆ-ում են, որտեղ էլ ծնվել է փոքրիկը։ Սիրուշոն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով դստեր անունն ու դրա նշանակությունը: Զույգն իր երրորդ երեխային՝ նորածին աղջնակին, անվանակոչել է Զաբել՝ ի պատիվ Կիլիկիայի հայկական թագավորության թագուհու։ Այն նաև Սիրուշոյի մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի մայրիկի՝ ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի անունների միաձուլումն է։

Սիրուշոյի՝ երեխա ունենալու փաստի և նրա անվան շուրջ հանրության շրջանում լայն քննարկումներ սկսեցին։

Բարեմաղթանքներից զատ՝ շատերը այս մասին նյութերի մեկնաբանության բաժնում տարբեր քննարկումներ սկսեցին, թե ինչու են երեխայի անունը Զաբել դրել, ինչու են երեխային ԱՄՆ-ում ունեցել և այլն։ Անգամ եղան մարդիկ, ովքեր ասացին, որ երեխային Սիրուշոն չի ունեցել։

«Հպարտ աղջիկ շիռուշիկը իր բնական արատ ունենալու հետևանքով չեր կարող մայրանալ , բոլոր երեխաները սուրոգատ մայրն է բերել։ Դե ինչ արած՝ մի նոր կյանք էլ լույս աշխարհ եկավ, մի բաջի էլ ավելացավ»,- գրել է օգտատերերից մեկը։

Ներկայացնենք ևս մի քանի մեկնաբանություններ՝ առանց խմբագրման, որոնք հայտնվել են Սիրուշայի երեխայի մասին նյութերի մեկնաբանություններում։

«Անիծյալ է այդ մարդասպանի գերդաստանը իր սերունդներով»։
«Մի մխտռեք սռուշոնել իրենից ծնված ասկարիկնել ,պաշլի վի նախրեն»։
«Սիրուշոն էլ իրա տերն էլ զզվցրիք էլի»։
«Փաստորեն երեխեքիդ Ամերիկայի համար ես բերում, ոչ թե ահյ ազգի, երեխեքն այսատանի ծնունդ չեն որ հետո պաշտպանեն հայրենիքը, լավ ես պլանավորել, բայց կեսրարիտ հետ փողոցում աթոռ եք պահանջում»։
«Եվս մեկ ալբանացի»։
«Ինչ լավ է բացահայտվեց անունը՝ տեղս չէի գտնում»։
«Երեխեն մեղքա, գոնե Իզաբելլա դնեիք անունը»։
«Պայքար դնեիք»։
«Ռոբերտա դիր անունը»։
«Լավա, պրծանք փորի ցուցադրելուց։ քոչի ու բելայի աչքն լույս լինի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ