Արտաքին 5 տարի առաջ - 16:13 08-08-2021

Թուրքիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բալիկեսիր նահանգում, առնվազն 14 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով: Այդ մասին հայտնում է Anadolu-ն կիրակի՝ օգոստոսի 8-ին:

«OSB Բալիկեսիր օղակաձև ճանապարհից դեպի Էդրեմիտ շրջան ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել վերահսկողությունից և շրջվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 11 մարդ մահացել է տեղում, երեք հոսպիտալացված անձինք չեն փրկվել: Եվս 18 մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Միջադեպի առնչությամբ համապատասխան ծառայությունները հետաքննություն են սկսել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը վթարի էր ենթարկվել Անթալիայում: Այնուհետեւ երեք մարդ զոհվել էր, ևս 19-ը վիրավորվել:

Իսկ օգոստոսի 6 -ին Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգում ավտոբուսը բախվել էր բեռնատարին։ Ինը մարդ զոհվել է, ևս 30 -ը վիրավորվել:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»