Արտաքին 4 տարի առաջ - 20:53 05-08-2021

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն

ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից:

«2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստան ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը»,- հայտնել են ԱԳՆ մամուլի կենտրոնից:

Բացի այդ, ՌԴ ներքին գործերի նախարարությունում հավելել են, որ այդ օրենքով նախատեսվում է նաև դաշնային պետական վերահսկողություն իրականացնել ռուսաց լեզվի քննության անցկացման պարտադիր պահանջների պահպանման, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին համապատասխան հավաստագրի տրամադրման նկատմամբ:

Նախատեսվում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար տեղեկատվության էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ներդնել, որը թույլ կտա ապահովել օտարերկրացիների հարյուր տոկոսանոց նույնականացումը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել