Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը դատի է տվել իշխանամետ լրագրողին՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում
copy image url

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը դատի է տվել իշխանամետ լրագրողին՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում

Արտաքին 3 տարի առաջ - 14:38 03-08-2021

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթի սյունակագիր, նույն թերթի նախկին խմբագիր Իբրահիմ Քարագյուլին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Պատճառն այն է, որ լրագրողը ընդդիմադիր կուսակցությանը՝ ԺՀԿ-ին, մեղադրել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ միասին գործելու մեջ, իսկ Քըլըչդարօղլուի հասցեին վիրավորանք էր հնչեցրել:

Լրագրողը սոցցանցում մասնավորապես գրել էր. «ԺՀԿ-ն անտառային հրդեհների հարցում ՔԲԿ-ի հետ միասին է գործել: Սա շատ կեղտոտ դաշինք է: Քըլըչդարօղլուն ազգային անվտանգության հարց է»:

Նշվում է, որ ընդդիմադիր կուսակցապետի փաստաբան Ջելալ Չելիքը Քարագյուլի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով Քըլըչադրօղլուին 100.000 թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցում վճարել:

Ամենից շատ դիտված