Ներքին 4 տարի առաջ - 11:03 02-08-2021

Համերաշխության ու միասնականության կոչերով մեկնարկեց 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը

Մեկ րոպե լռությամբ մեկնարկեցին ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները: Օրենսդիրները հոտնկայս հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների հիշատակը: Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, նախագահում են Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր, կոչ արեց գործընկերներին լինել միասնական, միմյանց նկատմամբ հարգալից, որից հետո հայտարարեց նստաշրջանի մեկնարկի մասին, հետո հնչեց ՀՀ օրհներգը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ կաթողիկոսը` ևս կոչ անելով միասնականության և լարվածության թոթափման: Կաթողիկոսը շեշտեց` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ազգային համերաշխությանը այլընտրանք չկա:

Նա հորդորեց պատգամավորներին` քաղաքական հայացքների բազմակարծությամբ հանդերձ՝ համախմբվել:

Նշենք, որ խորհրդարանական երկրորդ խմբակցության`«Հայաստան» դաշինքի պատգամավորները խորհրդարան են եկել քրեական գործերով անցնող Սյունիքի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով` ազատություն քաղբանտարկյալներին գրությամբ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ևս կոչ արեց միասնականության և համերաշխության` ընդգծելով, որ ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ պետք է համախմբվել` հավելելով, որ ապագան առանձին կուսակցություն չէ, բոլորն են որպես մեկ ամբողջություն:

Սարգսյանը խորհուրդ տվեց սթափ ու սառնասրտորեն գնահատել իրական հնարավորությունները:

«Եկել է ժամանակը ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ կատարում է իր հիմնական գործառույթները, այդ թվում՝ սահմանների ու բնակչության պաշտպանության, ինքնիշխանության պահպանման արցախի հիմնահարցի լուծման»,- ասաց նա:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 71 մանդատ ունի, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում