Արտաքին 5 տարի առաջ - 21:55 31-07-2021

Բրիտանական փոխադրողը ֆուրգոնի վրա տեղադրել է Ուկրաինայի քարտեզն առանց Ղրիմի

Մեծ Բրիտանիայում գրանցված «CAME-RO» փոխադրող ընկերությունն իր ֆուրգոնի նախագծում օգտագործել է Եվրոպայի քարտեզը, որտեղ Ուկրաինայի տարածքում Ղրիմ չկա։ Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆուրգոնի լուսանկարն արվել է Իտալիայում, մեքենան ռումինական համարներ ուներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմ են մտել որպես ֆեդերացիայի սուբյեկտներ 2014-ի մարտին՝ Ուկրաինայում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումից և թերակղզում համաժողովրդական հանրաքվեից հետո, որի ընթացքում ընտրողների 80%-ի ավելի քան 95%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն: Ուկրաինան և արևմտյան երկրները հրաժարվել են ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը:

Ավելի վաղ Լոնդոնը բազմիցս դատապարտել էր Ղրիմի կցումը Ռուսաստանին և հայտարարել, որ Ռուսաստանը պարտադրել է իր քաղաքացիությունը թերակղզու բնակիչներին: 2020 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի իշխանությունները, պատժամիջոցներ են կիրառել ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ղրիմի կամրջի շինարարության հետ:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»