Արտաքին 4 տարի առաջ - 18:05 30-07-2021

Հունաստանի ոստիկանությունը կուժեղացնի COVID-19-ի դեմ միջոցների պահպանման վերահսկողությունը հանգստավայրերում

Հունաստանի իշխանությունները որոշել են ուժեղացնել ոստիկանության ներկայությունը զբոսաշրջային հանրահայտ կղզիներում՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցների պահպանմանը վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոհարիսին:

Նախարարի խոսքով, առաջին հերթին ոստիկանների լրացուցիչ ջոկատներ կուղևորվեն Իոս և Միկոնոս կղզիներ:

«Մինչ հյուրանոցներն ու ընտանեկան տիպի հաստատությունները ջանասիրաբար պահպանում են անվտանգության կարգերը, բարերում մենք տեսնում ենք զբոսաշրջիկների մեծ կուտակումներ, հատկապես երիտասարդների: Ուստի մենք փորձում ենք պահպանել որոշակի հավասարակշռություն»,- ասել է նա:

Իշխանությունները նաև զգուշացրել են, որ առաջիկայում պատրաստվում են ներմուծել նոր սահմանափակումներ Իոսի և Միկոնոսի համար՝ կապված COVID-19-ով հիվանդացածների թվի աճի և տեղական հաստատությունների կողմից համաճարակաբանական և սանիտարական կանոնների մշտական ​​խախտումների հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից